Հոդված 6
Հոդված 6
Աջակցություն ցուցաբերելու մերժումը
1. Սույն Համաձայնագրի շրջանակներում աջակցության ցուցաբերումը մերժվում է ամբողջությամբ կամ մասամբ, եթե հայցվող Կողմը գտնում է, որ հարցման կատարումը իր պետության ինքնիշխանությանը, անվտանգությանը, հասարակական կարգին կամ այլ էական շահերին կարող է վնաս հասցնել կամ հակասում է իր պետության օրենսդրությանը կամ միջազգային պարտավորություններին:
2. Աջակցության ցուցաբերումը կարող է մերժվել, եթե արարքը, որի կապակցությամբ ստացվել է հարցումը, հայցվող Կողմի պետության օրենսդրությամբ հանցագործություն չի համարվում:
3. Հնարավորության դեպքում հայցվող Կողմը մինչև սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերի հիման վրա աջակցություն ցուցաբերելու մերժման մասին որոշման ընդունումը հայցող Կողմի հետ անցկացնում է խորհրդակցություններ այն հարցի քննարկման համար, թե արդյոք աջակցությունը կարող է ցուցաբերվել` հետևելով այն պայմաններին, որոնք հայցվող Կողմն անհրաժեշտ է համարում: Հայցող Կողմը հետևում է այն պայմաններին, որոնց հիման վրա նրան աջակցություն է ցուցաբերվում:
4. Հայցող Կողմը մերժման պատճառների նշումով գրավոր ծանուցվում է հարցման կատարումն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին: