Անցնել բովանդակությանը

Հոդված 5

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5

Աջակցություն ցուցաբերելու մասին հարցումները

1. Սույն Համաձայնագրի շրջանակներում համագործակցությունն իրականացվում է շահագրգիռ Կողմի` աջակցություն ցուցաբերելու մասին հարցումների հիման վրա կամ այն Կողմի նախաձեռնությամբ, որը ենթադրում է, որ այդ աջակցությունը հետաքրքրություն է ներկայացնում մյուս Կողմի համար:

2. Աջակցություն ցուցաբերելու մասին հարցումն ուղարկվում է գրավոր: Անհետաձգելի դեպքերում հարցումները կարող են փոխանցվել բանավոր, սակայն առնվազն 3 օր հետո դրանք պետք է գրավոր հաստատվեն, այդ թվում` տեքստի փոխանցման տեխնիկական միջոցների օգտագործմամբ:

Հարցման իսկության կամ բովանդակության վերաբերյալ կասկած առաջանալու դեպքում կարող է հայցվել լրացուցիչ հաստատում:

3. Աջակցություն ցուցաբերելու մասին հարցումը պետք է պարունակի`

աջակցություն հայցող մարմնի անվանումը և հայցվող մարմնի անվանումը, եթե այն հայտնի է,

գործի էության շարադրումը,

հարցման նպատակի նշումը և հիմնավորումը,

հայցվող աջակցության բովանդակության նկարագրությունը,

ցանկացած այլ տեղեկատվություն, որը կարող է օգտակար լինել հարցման պատշաճ կատարման համար:

4. Աջակցություն ցուցաբերելու մասին հարցումը, որը փոխանցվել կամ հաստատվել է գրավոր, ստորագրվում է հայցող մարմնի ղեկավարի կամ նրա տեղակալի կողմից և վավերացվում է հայցող մարմնի կնիքով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։