Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2014-07-01-ից մինչև 2014-07-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ, ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԻՐԱՎԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ, ԾԱՌԱՅՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ

Հոդված 16. Հատուկ քննչական ծառայության ծառայողների գործունեության նկատմամբ վերահսկողությունը և լիազորությունները

գործել է մինչև 2014-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 16. Հատուկ քննչական ծառայության ծառայողների գործունեության նկատմամբ վերահսկողությունը և լիազորությունները

1. Հատուկ քննչական ծառայության պետը սույն օրենքով սահմանված կարգով կազմակերպում, վերահսկում և ղեկավարում է հատուկ քննչական ծառայության ծառայողների գործունեությունը:

2. Հատուկ քննչական ծառայության պետը`

1) ղեկավարում և վերահսկողություն է իրականացնում հատուկ քննչական ծառայության ծառայողների գործունեության նկատմամբ.

2) ընդունում է հատուկ քննչական ծառայության գործունեության կազմակերպմանն ուղղված որոշումներ, տալիս է հրամաններ, հանձնարարականներ և ցուցումներ.

3) նշանակում է ծառայողական քննություններ կամ դադարեցնում դրանք, փոխում է ծառայողական քննություն կատարողին.

4) սույն օրենքով նախատեսված դեպքերում կարող է ժամանակավորապես դադարեցնել ծառայողի լիազորությունները.

5) հաստատում է հատուկ քննչական ծառայության կառուցվածքը, հաստիքացուցակը և կանոնադրությունը.

6) միջնորդություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության Նախագահին` հատուկ քննչական ծառայության ծառայողներին բարձրագույն կոչում շնորհելու վերաբերյալ.

7) կազմակերպում է քաղաքացիների ընդունելություն, քննում է հատուկ քննչական ծառայության ծառայողների դեմ բերված բողոքները և դիմումները.

8) կազմակերպում է հատուկ քննչական ծառայության նյութատեխնիկական ապահովությունը.

9) օրենսդրությամբ վերապահված լիազորությունների սահմաններում տնօրինում է հատուկ քննչական ծառայության դեպոզիտ հաշվի միջոցները.

10) կազմակերպում է հատուկ քննչական ծառայության ծառայողների մասնագիտական և հատուկ ուսուցումը.

11) իր իրավասության սահմաններում խրախուսում կամ կարգապահական տույժի է ենթարկում հատուկ քննչական ծառայության ծառայողներին.

12) առաջարկություններ է ներկայացնում հատուկ քննչական ծառայության կազմավորման ու գործունեության մասին օրենսդրության կատարելագործման վերաբերյալ.

13) ապահովում է հատուկ քննչական ծառայության համագործակցությունը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ.

14) իրականացնում է օրենքներով ու իրավական ակտերով սահմանված այլ լիազորություններ:

3. Հատուկ քննչական ծառայության պետը պատասխանատվություն է կրում հատուկ քննչական ծառայության գործունեության համար:

4. Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալը փոխարինում է հատուկ քննչական ծառայության պետին վերջինիս բացակայության ժամանակահատվածում, ինչպես նաև պետի հանձնարարությամբ ապահովում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված լիազորությունների իրականացումը:

5. Հատուկ քննչական ծառայության պետին առընթեր հատկապես կարևոր գործերի ավագ քննիչները ծառայության պետի հանձնարարությամբ իրականացնում են նախաքննություն առանձնակի բարդություն ունեցող գործերով:

6. Հատուկ քննչական ծառայության վարչության պետը ղեկավարում է վարչության աշխատանքները: Հատուկ քննչական ծառայության վարչության պետը կարող է ունենալ տեղակալներ, որոնք փոխարինում են հատուկ քննչական ծառայության վարչության պետին վերջինիս բացակայության ժամանակահատվածում, ինչպես նաև վարչության պետի հանձնարարությամբ ապահովում են նրա լիազորությունների իրականացումը:

(16-րդ հոդվածը լրաց., փոփ. 19.05.14 ՀՕ-31-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։