Գլուխ 4 · ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՅՈՒԹԱԿԱՆ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ՄՅՈՒՍ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ
Հոդված 27. Հատուկ քննչական ծառայության ծառայողի կենսաթոշակային և սոցիալական ապահովությունը
Հոդված 27. Հատուկ քննչական ծառայության ծառայողի կենսաթոշակային և սոցիալական ապահովությունը
Հատուկ քննչական ծառայության ծառայողի սոցիալական և կենսաթոշակային ապահովությունն իրականացվում է զինծառայողների սոցիալական ապահովության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հատուկ քննչական ծառայության ծառայողի պաշտոն զբաղեցրած անձի ստաժը հաշվարկելու, կենսաթոշակը նշանակելու (վերահաշվարկելու), վճարելու կարգը, ինչպես նաև կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
(27-րդ հոդվածը լրաց. 12.12.13 ՀՕ-201-Ն)