Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2014-07-01-ից մինչև 2014-07-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ

Հոդված 31. Հատուկ քննչական ծառայության ֆինանսավորումը և նյութատեխնիկական ապահովումը

գործել է մինչև 2014-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 31. Հատուկ քննչական ծառայության ֆինանսավորումը և նյութատեխնիկական ապահովումը

1. Հատուկ քննչական ծառայության ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական բյուջեով նախատեսված ծախսերի շրջանակում:

2. Հատուկ քննչական ծառայության նյութատեխնիկական ապահովման կարգը և պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Հատուկ քննչական ծառայության արդյունավետ գործունեության ապահովման, աշխատակիցների նպատակային խրախուսման, չկանխատեսված ծախսերի ֆինանսավորման նպատակով պետական բյուջեով նախատեսվում է հատուկ քննչական ծառայության պահուստային ֆոնդ` տվյալ տարվա պետական բյուջեով հատուկ քննչական ծառայության պահպանման ծախսերի երկու տոկոսի չափով։

4. Պահուստային ֆոնդից հատկացումները կատարվում են հատուկ քննչական ծառայության պետի որոշման հիման վրա։

(31-րդ հոդվածը լրաց. 19.05.14 ՀՕ-31-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։