Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2014-07-01-ից մինչև 2014-07-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՅՈՒԹԱԿԱՆ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ՄՅՈՒՍ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

Հոդված 28. Հատուկ քննչական ծառայության ծառայողի գործունեության այլ սոցիալական երաշխիքները

գործել է մինչև 2014-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 28. Հատուկ քննչական ծառայության ծառայողի գործունեության այլ սոցիալական երաշխիքները

Հատուկ քննչական ծառայության ծառայողներին երաշխավորվում են նաև`

1) ծառայության համար անվտանգ և անհրաժեշտ աշխատանքային պայմաններ.

2) ծառայողական պարտականությունները կատարելիս նրանց և ընտանիքի անդամներին պատճառված գույքային վնասի հատուցում պետության կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

3) ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվելու դեպքում նրանց ընտանիքի անդամներին կամ նրանց խնամքի տակ գտնվող անձանց, ինչպես նաև նրանց հաշմանդամ դառնալու, հիվանդության կամ մարմնական վնասվածք ստանալու դեպքում նպաստների վճարում` զինծառայողների սոցիալական ապահովության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։