Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2014-07-01-ից մինչև 2014-07-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ, ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԻՐԱՎԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ, ԾԱՌԱՅՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ

Հոդված 20. Հատուկ քննչական ծառայության ծառայողի նկատմամբ կիրառվող խրախուսանքի տեսակները

գործել է մինչև 2014-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 20. Հատուկ քննչական ծառայության ծառայողի նկատմամբ կիրառվող խրախուսանքի տեսակները

1. Երկարամյա ծառայության, ինչպես նաև ծառայողական պարտականությունները և առաջադրանքները պատշաճ կատարելու և առանձնակի ցուցանիշների համար հատուկ քննչական ծառայության ծառայողի նկատմամբ կարող են կիրառվել խրախուսանքի հետևյալ տեսակները.

1) շնորհակալության հայտարարում.

2) միանվագ դրամական պարգևատրում.

3) հուշանվերով պարգևատրում.

4) արտահերթ կոչման շնորհում.

5) տվյալ պաշտոնի համար նախատեսված կոչման վերին սահմանից մեկ աստիճան բարձր կոչման շնորհում.

6) մեդալով կամ կրծքանշանով պարգևատրում:

2. Ծառայողի նկատմամբ որպես խրախուսանք կարող է կիրառվել նախկինում նշանակված կարգապահական տույժը ժամկետից շուտ հանելը:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված խրախուսանքները հատուկ քննչական ծառայության ծառայողի նկատմամբ ծառայության ամբողջ ընթացքում կարող են կիրառվել մեկ անգամ:

4. Միևնույն հիմնավորմամբ միաժամանակ կարող է կիրառվել խրախուսանքի միայն մեկ տեսակ:

5. Սույն հոդվածով նախատեսված խրախուսանքները կիրառում է հատուկ քննչական ծառայության պետը, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքերի:

6. Եթե արտահերթ շնորհվող կոչումը կամ օրենքով նախատեսված կոչումի վերին սահմանից մեկ աստիճանով ավելի բարձր շնորհվող կոչումը բարձրագույն կոչում է, ապա սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված խրախուսման միջոցները կիրառում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` հատուկ քննչական ծառայության պետի ներկայացմամբ:

7. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված խրախուսման միջոցները հատուկ քննչական ծառայության ծառայողների նկատմամբ կիրառում է Հայաստանի Հանրապետության Նախագահը, եթե կարգապահական տույժը կիրառվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից:

8. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված խրախուսման միջոցները հատուկ քննչական ծառայության պետի նկատմամբ կիրառում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:

(20-րդ հոդվածը լրաց., խմբ., փոփ. 19.05.14 ՀՕ-31-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։