Գլուխ 3 · ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՆԵՐԸ, ԷՏԱԼՈՆՆԵՐԸ, ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱՆԵՐԸ ԵՎ ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ
Հոդված 10. Ստանդարտ նմուշները
Հոդված 10. Ստանդարտ նմուշները
Ստանդարտ նմուշը չափ է, որն օգտագործվում է չափման միջոցների ստուգաչափման, ճշգրտության գնահատման, ինչպես նաև նյութերի բաղադրության, հատկությունների տեխնիկական բնութագրերը բնորոշող մեծությունների արժեքների որոշման ժամանակ։ Ստանդարտ նմուշների տեսակը հաստատված է համարվում հաստատված ստանդարտ նմուշների պետական գրանցամատյանում դրա գրանցելու պահից։