Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՆԵՐԸ, ԷՏԱԼՈՆՆԵՐԸ, ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱՆԵՐԸ ԵՎ ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

Հոդված 7. Մեծությունների միավորների էտալոնները

գործել է մինչև 2012-03-24Բացել ARLIS-ում

Հոդված 7. Մեծությունների միավորների էտալոնները

1. Չափումների միասնականության ազգային համակարգի տեխնիկական հիմքը կազմում են մեծությունների միավորների ազգային էտալոնները, աշխատանքային էտալոնները, որոնք ելակետային են Հայաստանի Հանրապետության տարածքում և նախատեսված են մեծությունների միավորների չափերի վերարտադրման և պահպանման համար, ինչպես նաև տվյալ մեծությունների աշխատանքային չափման միջոցներին իրենց չափերի փոխանցման համար։

2. Էտալոններն ստեղծվում, պահպանվում և կիրառվում են չափումների միասնականության ապահովման ազգային համակարգի ստանդարտներով։

3. Ազգային էտալոնները պետության սեփականություն են և հաստատվում են չափագիտության ազգային մարմնի կողմից։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։