Հոդված 13. Պետական չափագիտական հսկողության և վերահսկողության ոլորտները
Հոդված 13. Պետական չափագիտական հսկողության և վերահսկողության ոլորտները
1. Պետական չափագիտական հսկողությունը և վերահսկողությունը տարածվում են այն չափումների վրա, որոնց արդյունքներն օգտագործվում են՝
1) մարդու կյանքի պահպանման, առողջության, ախտորոշման աշխատանքների ժամանակ.
2) արտադրանքի և ծառայությունների որակի և անվտանգության հսկողության և փորձարկումների ժամանակ.
3) շրջակա միջավայրի վիճակի հսկողության ժամանակ.
4) աշխատանքի պայմանների անվտանգության հսկողության ժամանակ.
5) առևտրային գործողություններում, գնորդի ու վաճառողի, արտադրողի և իրացնողի միջև հաշվարկներում.
6) բանկային, հարկային և մաքսային գործարքներում.
7) էներգետիկ և բոլոր տեսակի նյութական պաշարների (էլեկտրական և ջերմային էներգիայի, գազի, ջրի, նավթամթերքի և այլն) հաշվառման ժամանակ.
8) արտադրանքի, ծառայությունների համապատասխանության հսկողության ժամանակ.
9) հատուկ կարևորության օբյեկտներում իրականացվող աշխատանքներում.
10) տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակը գնահատելիս։