Հոդված 11. Չափումների միասնականության ապահովման պետական կառավարումը
Հոդված 11. Չափումների միասնականության ապահովման պետական կառավարումը
1. Հայաստանի Հանրապետությունում չափումների միասնականության ապահովման պետական կառավարումն իրականացնում է չափագիտության ազգային մարմինը։
2. Չափագիտության ազգային մարմինը՝
1) մշակում և իրականացնում է պետական քաղաքականությունը չափումների միասնականության ապահովման բնագավառում.
2) Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ է ներկայացնում կիրառման թույլատրվելիք մեծությունների միավորների վերաբերյալ.
3) համակարգում է չափագիտության ազգային ինստիտուտի գործունեությունը չափումների միասնականության ապահովման բնագավառում.
4) լիցենզավորում է տնտեսավարող սուբյեկտների չափման միջոցների արտադրության, նորոգման գործունեությունը.
5) իրականացնում է պետական չափագիտական վերահսկողություն.
6) հաստատում է ստանդարտ նմուշների, պետական փորձարկումներ անցած չափման միջոցների տեսակը, վարում է տեսակը հաստատված չափման միջոցների և ստանդարտ նմուշների պետական գրանցամատյանը.
7) վարում է հավատարմագրված իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի գրանցամատյանը.
8) որոշումներ է կայացնում չափման միջոցների տեսակի հաստատման սերտիֆիկատների, պետական փորձարկումների, ստուգաչափման արդյունքների ճանաչման (չճանաչման) մասին՝ միջպետական և միջկառավարական պայմանագրերի համաձայն.
9) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ.
10) հավատարմագրում է չափման միջոցների ստուգաճշտում իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին: