Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՆԵՐԸ, ԷՏԱԼՈՆՆԵՐԸ, ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱՆԵՐԸ ԵՎ ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

Հոդված 9. Չափումների կատարման մեթոդիկաները

գործել է մինչև 2012-03-24Բացել ARLIS-ում

Հոդված 9. Չափումների կատարման մեթոդիկաները

1. Չափումների կատարման մեթոդիկան սահմանում է չափման մեթոդը, տեխնիկական միջոցները, չափումների կատարման նախապատրաստման կանոնները, ինչպես նաև չափման արդյունքի մշակման և հաշվարկման կարգը։

2. Սույն օրենքի 13-րդ հոդվածով սահմանված պետական չափագիտական հսկողության և վերահսկողության ենթակա ոլորտներում կիրառվող մեթոդիկաները ենթակա են չափագիտական վկայագրման։

3. Չափումների կատարման մեթոդիկաների մշակման և չափագիտական վկայագրման կարգը սահմանվում է չափումների միասնականության ապահովման ազգային համակարգի ստանդարտներով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։