Հոդված 5. Չափումների միասնականության ապահովման ազգային համակարգի կառուցվածքը
Հոդված 5. Չափումների միասնականության ապահովման ազգային համակարգի կառուցվածքը
1. Չափումների միասնականության ապահովման ազգային համակարգը (այսուհետ՝ ՉՄԱԱՀ) բաղկացած է հետևյալ իրար հետ փոխհամագործակցող ենթահամակարգերից՝ իրավական, կազմակերպական և տեխնիկական։
2. ՉՄԱԱՀ-ի իրավական ենթահամակարգն իրավական ակտերի համալիր է, որով սահմանվում են չափագիտական ընդհանուր կանոնները և նորմերը, պետական ստուգաչափական սխեմաները, ստուգաչափման և չափումների կատարման մեթոդիկաները։
3. ՉՄԱԱՀ-ի կազմակերպական ենթահամակարգն ընդգրկում է`
1) չափագիտության ազգային մարմինը.
2) չափագիտության ազգային ինստիտուտը.
3) չափագիտության ոլորտում գործունեություն իրականացնող պետական կառավարման մարմինները, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը:
4. ՉՄԱԱՀ-ի տեխնիկական ենթահամակարգն ընդգրկում է՝
1) մեծությունների միավորների ազգային էտալոնները, աշխատանքային էտալոնները.
2) բարձր ճշտության սարքավորումները.
3) ստանդարտ նմուշները.
4) փորձարկման սարքավորումները, որոնք անհրաժեշտ են պետական չափագիտական հսկողություն և վերահսկողություն իրականացնելու համար։