Գլուխ 5 · ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓԱԳԻՏԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ
Հոդված 19. Չափման միջոցների ստուգաճշտումը (կալիբրավորումը)
Հոդված 19. Չափման միջոցների ստուգաճշտումը (կալիբրավորումը)
1. Չափման միջոցների ստուգաճշտումն իրականացնում են սույն օրենքով սահմանված կարգով հավատարմագրված իրավաբանական անձը և անհատ ձեռնարկատերը:
2. Չափման միջոցների ստուգաճշտման դրոշմի, ստուգաճշտման մասին վկայականի և ծանուցագրի ձևը սահմանում է չափագիտության ազգային մարմինը։