Գլուխ 2 ·
Հոդված 12. Քրեական օրենքի գործողությունը ժամանակի ընթացքում
Հոդված 12. Քրեական օրենքի գործողությունը ժամանակի ընթացքում
1. Արարքի հանցավորությունը և պատժելիությունը որոշվում են դա կատարելու ժամանակ գործող քրեական օրենքով:
2. Հանցանքը կատարելու ժամանակ է համարվում հանրության համար վտանգավոր գործողությունը (անգործությունը) իրականացնելու ժամանակը՝ անկախ հետևանքները վրա հասնելու պահից: