Հոդված 233. Ռադիոակտիվ նյութերի ապօրինի շրջանառությունը
Հոդված 233. Ռադիոակտիվ նյութերի ապօրինի շրջանառությունը
1. Ռադիոակտիվ նյութեր ապօրինի ձեռք բերելը, պահելը, օգտագործելը, փոխադրելը, հանձնելը, իրացնելը, ոչնչացնելը կամ վնասելը՝
պատժվում է ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
2. Նույն արարքները, որոնք մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել են ծանր կամ միջին ծանրության վնաս՝
պատժվում են ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքները, որոնք անզգուշությամբ առաջացրել են մարդու մահ կամ այլ ծանր հետևանքներ՝
պատժվում են ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով: