Հոդված 58. Կարգապահական գումարտակում պահելը
Հոդված 58. Կարգապահական գումարտակում պահելը
1. Հանցանք կատարած ժամկետային ծառայության զինծառայողների նկատմամբ կարգապահական գումարտակում պահելը երեք ամսից երկու տարի ժամկետով կարող է նշանակվել սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված դեպքերում, ինչպես նաև այն դեպքերում, երբ դատարանը, հաշվի առնելով գործի հանգամանքները և դատապարտյալի անձնավորությունը, նպատակահարմար գտնի առավելագույնը երկու տարի ժամկետով ազատազրկման փոխարեն կիրառել կարգապահական գումարտակում պահելը՝ նույն ժամկետով:
2. Կարգապահական գումարտակում պահելն ազատազրկման փոխարեն չի կարող նշանակվել նախկինում ազատազրկման ձևով պատիժ կրած անձանց նկատմամբ: