Հոդված 120. Անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը
Հոդված 120. Անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը
1. Անզգուշությամբ մեկ ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը երկուհարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով:
2. Անզգուշությամբ երկու կամ ավելի անձանց առողջությանը ծանր վնաս պատճառելը՝
պատժվում է ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: