Գլուխ 18 ·
Հոդված 141. Սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի հետ
Հոդված 141. Սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի հետ
Տասնութ տարին լրացած անձի կողմից սեռական հարաբերությունը կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելն ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի հետ՝ սույն օրենսգրքի 138-րդ, 139-րդ կամ 140-րդ հոդվածով նախատեսված հանցանքների հատկանիշների բացակայության դեպքում՝
պատժվում է ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: