Գլուխ 17 ·
Հոդված 134. Հոգեբուժական հիվանդանոցում ապօրինի տեղավորելը կամ պահելը
Հոդված 134. Հոգեբուժական հիվանդանոցում ապօրինի տեղավորելը կամ պահելը
1. Հոգեբուժական հիվանդանոցում ապօրինի տեղավորելը կամ պահելը՝
պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
2. Նույն գործողությունը, որը՝
1) կատարվել է շահադիտական դրդումներով,
2) կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով,
3) անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ կամ այլ ծանր հետևանքներ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա: