Գլուխ 19 ·
Հոդված 150. Ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելը
Հոդված 150. Ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելը
Հանրաքվեի կամ ընտրությունների ընթացքում ձայներն ակնհայտ սխալ հաշվելը կամ հանրաքվեի կամ ընտրությունների արդյունքներն ակնհայտ սխալ հաստատելը, քվեատուփ հափշտակելը, ինչպես նաև որևէ այլ եղանակով ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելը՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով: