Հոդված 117. Դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը
Հոդված 117. Դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը
Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանն այլ վնաս պատճառելը, որն առաջացրել է առողջության կարճատև քայքայում կամ ընդհանուր աշխատունակության աննշան կայուն կորուստ՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:(117-րդ հոդվածը փոփ. 09.06.04 ՀՕ-97-Ն)