Հոդված 121. Անզգուշությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը
Հոդված 121. Անզգուշությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը
1. Անզգուշությամբ մեկ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:
2. Անզգուշությամբ երկու կամ ավելի անձանց առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը՝
պատժվում է ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով: