Գլուխ 25 ·
Հոդված 262. Պոռնկությամբ զբաղվելու կազմակերպումը
Հոդված 262. Պոռնկությամբ զբաղվելու կազմակերպումը
1. Կազմակերպչական գործողությունները` ուղղված այլ անձանց կողմից պոռնկությամբ զբաղվելուն, կամ պոռնկությամբ զբաղվելու համար որջեր պահելը կամ պոռնկությամբ զբաղվելու համար պարբերաբար շինություններ տրամադրելը`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից չորս տարի ժամկետով:
2. Նույն գործողությունները, որոնք կատարվել են պաշտոնեական դիրքն օգտագործելով`
պատժվում են ազատազրկմամբ` երկուսից վեց տարի ժամկետով:
3. Նույն գործողությունները, որոնք կատարվել են ակնհայտ անչափահասին օգտագործելով`
պատժվում են ազատազրկմամբ` երեքից տասը տարի ժամկետով:
(262-րդ հոդվածը խմբ. 09.06.04 ՀՕ-97-Ն)