Գլուխ 30 ·
Հոդված 330. Պետական սահմանի նշանները վերցնելը, տեղաշարժելը կամ ոչնչացնելը
Հոդված 330. Պետական սահմանի նշանները վերցնելը, տեղաշարժելը կամ ոչնչացնելը
1. Հայաստանի Հանրապետության պետական սահմանն ապօրինի փոխելու նպատակով պետական սահմանի նշանները վերցնելը, տեղաշարժելը կամ ոչնչացնելը՝
պատժվում է ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը դիտավորությամբ կամ անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով: