Հոդված 380. Մարտադաշտն ինքնակամ լքելը կամ զենքով գործելուց հրաժարվելը
Հոդված 380. Մարտադաշտն ինքնակամ լքելը կամ զենքով գործելուց հրաժարվելը
1. Մարտի ժամանակ մարտադաշտն ինքնակամ լքելը կամ զենքով գործելուց հրաժարվելը՝
պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասներկու տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ`
պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով: