Հոդված 51. Տուգանքը
Հոդված 51. Տուգանքը
1. Տուգանքը դրամական տուժանք է, որը սահմանվում է պատիժ նշանակելու պահին Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի (այսուհետ՝ նվազագույն աշխատավարձ) երեսնապատիկից հազարապատիկի չափով:
2. Տուգանքի չափը դատարանը որոշում է՝ հաշվի առնելով հանցագործության բնույթն ու ծանրությունը, ինչպես նաև դատապարտվողի գույքային դրությունը:
3. Եթե դատապարտվողը, անձնական կամ նյութական դրությունից ելնելով, ի վիճակի չէ անհապաղ և ամբողջությամբ վճարել տուգանքը, ապա դատարանը նրա համար վճարման ժամկետ է սահմանում առավելագույնը մեկ տարի ժամկետով կամ թույլատրում է տուգանքը մաս առ մաս վճարել նույն ժամկետում: Նշված արտոնությունն ուժը կորցնում է, եթե դատապարտյալը նշանակված գումարի մասերը ժամանակին չի մուծում:
4. Տուգանքը վճարելու անհնարինության դեպքում դատարանը կարող է տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը փոխարինել հանրային աշխատանքներով՝ հանրային աշխատանքի տասը ժամը հաշվարկելով նվազագույն աշխատավարձի դիմաց: