Հոդված 72. Քրեական պատասխանատվությունից ազատելը գործուն զղջալու դեպքում
Հոդված 72. Քրեական պատասխանատվությունից ազատելը գործուն զղջալու դեպքում
1. Առաջին անգամ ոչ մեծ ծանրության կամ միջին ծանրության հանցանք կատարած անձը կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե նա հանցանք կատարելուց հետո կամովին ներկայացել է մեղայականով, աջակցել է հանցագործությունը բացահայտելուն, հատուցել կամ այլ կերպ հարթել է հանցագործությամբ պատճառված վնասը:
2. Այլ տեսակի հանցանք կատարած անձը, սույն հոդվածի առաջին մասով նախատեսված պայմանների առկայության դեպքում, քրեական պատասխանատվությունից ազատվում է միայն սույն օրենսգրքի Հատուկ մասի հոդվածով հատկապես նախատեսված դեպքերում: