Հոդված 12
Հոդված 12
1. Անդամ պետությունների իրավասու մարմինների և (կամ) անդամ պետությունների լիազորված մարմինների ներկայացուցիչները կարող են հանդիպել սույն համաձայնագրի իրականացման հարցերի և ներքին ջրային տրանսպորտի ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման նպատակով:
2. Կողմերը գործադրում են բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ ներքին ջրային ուղիներով նավագնացության իրականացմանը և դրա անվտանգության ապահովմանը ներկայացվող պահանջների մասով իրենց ազգային օրենսդրության ներդաշնակեցման և միասնականացման համար։