Հոդված 9
Հոդված 9
1. Վթարների, տրանսպորտային պատահարների և դժբախտ դեպքերի պարագայում յուրաքանչյուր Կողմ իր պետության ներքին ջրային ուղիներում անհրաժեշտ օգնություն է ցուցաբերում այլ անդամ պետությունների դրոշների ներքո նավարկող նավերին և նավերի անձնակազմերի անդամներին։
2. Մեկ անդամ պետության դրոշի ներքո նավարկող՝ մյուս անդամ պետության տարածքում աղետի ենթարկված նավին տրամադրվում են նույն ծառայությունները, առավելություններն ու արտոնությունները, ինչպիսիք նմանատիպ դեպքերում այդ մյուս անդամ պետությունը տրամադրում է իր դրոշի ներքո նավարկող նավերին:
3. Ներքին ջրային ուղիներում տեղի ունեցած վթարների, տրանսպորտային պատահարների և դժբախտ դեպքերի քննությունն անցկացվում է այն անդամ պետության լիազորված մարմնի կողմից, որի տարածքում տեղի են ունեցել այդ վթարները, տրանսպորտային պատահարները և դժբախտ դեպքերը։ Նշված քննության անցկացմանը մասնակցելու իրավունք ունի այդ վթարներում, տրանսպարտային պատահարներում կամ դժբախտ դեպքերում ներգրավված նավի դրոշի անդամ պետության լիազորված մարմինը։
4. Անդամ պետության դրոշի ներքո նավարկող նավի կողմից կամ դրա մասնակցությամբ տեղի ունեցած վթարի կամ տրանսպորտային պատահարի արդյունքում պատճառված վնասի հատուցման վերաբերյալ հայցերի ուսումնասիրումը և այդ վնասի հատուցումն իրականացվում են այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի ներքին ջրային ուղիներում տեղի են ունեցել այդ վթարները կամ տրանսպորտային պատահարները, եթե փոխադրման (քարշակման) պայմանագրով այլ բան նախատեսված չէ։