Հոդված 8
Հոդված 8
1. Անդամ պետությունների տարածքներում նավերի անձնակազմերի անդամների մուտքը, ելքը, գտնվելն ու տեղափոխվելն իրականացվում են անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան։
2. Մեկ անդամ պետության դրոշի ներքո նավարկող նավի անձնակազմի անդամները մյուս անդամ պետության ներքին ջրային ուղիներում և տարածքում գտնվելու ժամանակ պատասխանատվություն են կրում այդ մյուս անդամ պետության օրենսդրությունը չպահպանելու համար։
3. Մեկ անդամ պետության դրոշի ներքո նավարկող նավի անձնակազմի անդամների՝ մյուս անդամ պետության ներքին ջրային ուղիներում և տարածքում գտնվելու ժամանակ այդ մյուս անդամ պետության քաղաքացիական իրավազորությունը չի կիրառվում այն դեպքերում, երբ վեճը վերաբերում է նավի ներքին կանոնակարգին և աշխատանքային հարաբերություններին։