Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3

1. Անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան՝ նավարկության համար բաց՝ անդամ պետությունների տարածքներում ներքին ջրային ուղիներով անդամ պետությունների դրոշների ներքո նավարկությունն իրականացվում է նավատիրոջ կամ նրա ներկայացուցչի կողմից այն անդամ պետության լիազորված մարմին ներկայացվող դիմումի հիման վրա, որի տարածքում են գտնվում ներքին ջրային ուղիները՝ ոչ ուշ, քան ներքին ջրային ուղիներ նավի մուտք գործելուց 10 օրացուցային օր առաջ:

Բացասական որոշում ընդունելու դեպքում անդամ պետության լիազորված մարմինը դիմումատուին տեղեկացնում է անցնելու վերաբերյալ դիմումի ուսումնասիրման արդյունքների մասին: Ներքին ջրային ուղիներ մուտք գործելու հասանելիությունը մերժվում է, եթե նավի եզրաչափերը չեն համապատասխանում ներքին ջրային ուղիներով նավային անցուղիների երաշխավորված եզրաչափերին, եթե առկա են տեղեկություններ նավի՝ այն անդամ պետության օրենսդրության պահանջներին չհամապատասխանելու մասին, որի տարածքում գտնվում են այդ ուղիները, ինչպես նաև անդամ պետության պաշտպանությունն ու անվտանգությունն ապահովելու նպատակով:

2. Երկկողմ փոխադրումն իրականացվում է այն ծանուցման հիման վրա, որին համապատասխան անդամ պետությունների լիազորված մարմինները յուրաքանչյուր տարի՝ մինչև ապրիլի 1-ը, համաձայնեցնում են այն նավերի նախնական ցանկերը, որոնցով նախատեսվում է իրականացնել բեռների, ուղևորների և նրանց ուղեբեռի փոխադրում, նավի դրոշի մեկ անդամ պետության ներքին ջրային ուղիների նավահանգիստներից (դեպի նավահանգիստներ) դեպի մյուս անդամ պետության ներքին ջրային ուղիների նավահանգիստներ (նավահանգիստներից):

3. Ներքին ջրային ուղիներ մուտք գործելու (դուրս գալու) ժամանակ նավերը պարտավոր են անդամ պետության պետական սահմանի հատման վայրին ամենամոտ գտնվող պետական սահմանի անցակետում անցնել սահմանային և այլ տեսակի հսկողություն այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում գտնվում են այդ ուղիները։

4. Ներքին ջրային ուղիներով նավարկությունը թույլատրվում է այն նավերի համար, որոնք համապատասխանում են այն անդամ պետության օրենսդրության՝ տվյալ նավի նկատմամբ կիրառելի պահանջներին, որի տարածքում գտնվում են այդ ուղիները:

5. Անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան՝ ներքին ջրային տրանսպորտի ոլորտում պետական հսկողություն (պետական նավահանգստային հսկողություն) իրականացնելու համար լիազորված՝ անդամ պետությունների մարմիններն իրենց իրավասության սահմաններում իրավունք ունեն իրականացնելու նավագնացության անվտանգության պահանջներին նավերի համապատասխանության ստուգում, ինչպես նաև այդ նավերի անձնակազմի անդամների կողմից ներքին ջրային տրանսպորտի ոլորտում անդամ պետությունների օրենսդրության պահպանման, շրջակա միջավայրի պահպանության ստուգում։

6. Ներքին ջրային ուղիների առանձին տեղամասերում նավերի տեղաշարժի սահմանափակումը կամ արգելումն իրականացվում է այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում գտնվում են այդ ուղիները։

7. Կողմերը, իրենց ազգային օրենսդրությանը համապատասխան, ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ` նավահանգիստներում գործող սահմանային, մաքսային և այլ ընթացակարգերի դյուրացման և պարզեցման համար:

8. Անդամ պետությունների իրավասու մարմինները տեղեկատվություն են փոխանակում ներքին ջրային տրանսպորտի ոլորտում անդամ պետությունների օրենսդրության և դրա փոփոխությունների վերաբերյալ։

9. Նավատարի կողմից նավերի անցկացումն իրականացվում է անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։