Հոդված 5
Հոդված 5
1. Ներքին ջրային ուղիներով նավարկության ժամանակ նավագնացության անվտանգությունն ապահովելու նպատակով անդամ պետությունների լիազորված մարմինները միմյանց տեղեկացնում են նավիգացիոն սարքավորումների միջոցների կատեգորիաների, նավերի անցումների երաշխավորված եզրաչափերի, նավագնացային հիդրոտեխնիկական կառույցների աշխատանքի ժամկետների, ինչպես նաև ներքին ջրային ուղիներով նավերի տեղաշարժի մասով սահմանվող սահմանափակումների և արգելքների մասին։
2. Ներքին ջրային ուղիներով անդամ պետության դրոշի ներքո նավարկող նավերի, այդ թվում՝ քարշակվող օբյեկտների եզրաչափերը՝ ներառյալ վերջրյա եզրաչափերը, չպետք է գերազանցեն նավարկության երթուղում ներքին ջրային ուղիների սահմանված եզրաչափերը՝ հաշվի առնելով այն անդամ պետության օրենսդրության պահանջները, որի տարածքում գտնվում են այդ ուղիները։
3. Նավագնացային ժամանակահատվածում Կողմերն անվտանգ պայմաններ են ապահովում իրենց պետությունների ներքին ջրային ուղիներով անդամ պետությունների դրոշների ներքո նավերի անարգել նավարկության համար՝ նավերի անցումների հայտարարված երաշխավորված եզրաչափերին, նավագնացային հիդրոտեխնիկական կառույցների աշխատանքի ժամկետներին, ինչպես նաև ներքին ջրային ուղիների առանձին տեղամասերում նավերի տեղաշարժի մասով սահմանված սահմանափակումներին և արգելքներին համապատասխան։