Հոդված 7
Հոդված 7
1. Կողմերը փոխադարձաբար ճանաչում են նավի վրա գտնվող նավային փաստաթղթերը, որոնք տրվել են այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի դրոշի ներքո նավարկում է նավը։
2. Կողմերը միջազգային պայմանագրերի և (կամ) իրենց պետությունների օրենսդրութան հիման վրա փոխադարձաբար ճանաչում են անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան տրված՝ անձնակազմի անդամների անձը հաստատող փաստաթղթերը։ Այդպիսի փաստաթղթեր են, այդ թվում՝
Հայաստանի Հանրապետությունում՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը.
Բելառուսի Հանրապետությունում՝ Բելառուսի Հանրապետության նավաստու՝ անձը հաստատող ազգային վկայականը կամ Բելառուսի Հանրապետության քաղաքացու անձնագիրը.
Ղազախստանի Հանրապետությունում՝ Ղազախստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը կամ նավաստու՝ անձը հաստատող վկայականը.
Ղրղզստանի Հանրապետությունում՝ Ղրղզստանի Հանրապետության քաղաքացու համաքաղաքացիական անձնագիրը, որով հաստատվում է Ղրղզստանի Հանրապետության քաղաքացու անձը՝ Ղրղզստանի Հանրապետության սահմաններից դուրս.
Ռուսաստանի Դաշնությունում՝ նավաստու՝ անձը հաստատող վկայականը, Ռուսաստանի Դաշնության քաղաքացու անձնագիրը կամ Ռուսաստանի Դաշնության սահմաններից դուրս Ռուսաստանի Դաշնության քաղաքացու անձը հաստատող՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացու անձնագիրը:
3. Կողմերը ճանաչում են նավի դրոշի անդամ պետության անունից տրված՝ նավապետերի և նավերի անձնակազմերի անդամների որակավորման փաստաթղթերը:
Նավերի անձնակազմերի նվազագույն կազմին ներկայացվող պահանջները սահմանվում են առանձին միջազգային միջգերատեսչական պայմանագրով, որը կնքվում է անդամ պետությունների իրավասու մարմինների կողմից՝ սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում: