Հոդված 11
Հոդված 11
1. Կողմերը սահմանում են սույն համաձայնագրի իրականացման համար պատասխանատու՝ լիազորված և իրավասու մարմիններին։
2. Կողմերը սույն համաձայնագրի ավանդապահին տեղեկացնում են սույն համաձայնագրի իրականացման համար պատասխանատու՝ լիազորված և իրավասու մարմինների մասին՝ սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին ծանուցման հետ միաժամանակ: Լիազորված կամ իրավասու մարմնի անվանումը փոխվելու դեպքում համապատասխան Կողմն այդ մասին տեղեկացնում է ավանդապահին:
3. Սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից 30 օրացույցային օրվա ընթացքում անդամ պետությունների իրավասու մարմինները, անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, սահմանում են սույն համաձայնագրի 3-րդ հոդվածի 1-ին կետում նշված դիմումի ուսումնասիրման կարգը և անհրաժեշտության դեպքում փոփոխություններ են կատարում այդ կարգում:
4. Սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում անդամ պետությունների իրավասու մարմինները միմյանց հետ փոխանակում են սույն համաձայնագրի 7-րդ հոդվածում նշված փաստաթղթերի օրինակները, ինչպես նաև այդ փաստաթղթերի տրման կանոնները։
Նշված փաստաթղթերում փոփոխություններ կատարելու դեպքում անդամ պետությունների իրավասու մարմիններն այդ փոփոխությունների կատարման օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում նոր փաստաթղթերի օրինակներն ու դրանց տրման կանոններն ուղարկում են մյուս անդամ պետությունների իրավասու մարմիններին։