Հոդված 2
Հոդված 2
1. Սույն համաձայնագրով սահմանվում է ներքին ջրային ուղիներով նավարկության կարգը։
2. Անդամ պետությունների դրոշների ներքո նավարկող նավերն իրավունք ունեն իրականացնելու բեռների, ուղևորների և նրանց ուղեբեռի փոխադրում, հարակից ներքին ջրային ուղիներով նավի դրոշի անդամ պետության և այլ անդամ պետության միջև քարշակում, ներքին ջրային ուղիներով տարանցում, երկկողմ փոխադրումներ՝ բացառությամբ մեկ անդամ պետության նավահանգիստների միջև մյուս անդամ պետության դրոշի ներքո նավարկող նավերով փոխադրման ու քարշակման և դեպի մյուս անդամ պետության նավահանգիստներ (նավահանգիստներից) ու երրորդ երկրների միջև փոխադրումների:
3. Ներքին ջրային ուղիներում նավի գտնվելու ժամանակ պահպանվում է այն անդամ պետության օրենսդրությունը, որի տարածքում գտնվում են այդ ուղիները։ Յուրաքանչյուր Կողմ այլ անդամ պետությունների դրոշի ներքո նավարկող նավերին վերապահում է նույնպիսի իրավունքներ, ինչպիսիք վերապահում է իր պետության դրոշի ներքո նավարկող նավերին։
4. Ներքին ջրային ուղիներով նավարկության ժամանակ հաղորդակցման լեզուն ռուսերենն է։
5. Կողմերն ապահովում են կարգավորվող այն ծառայությունների մատուցման միատեսակ պայմաններ, որոնք տրամադրվում են ներքին ջրային ուղիներում՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան: