Հոդված 6
Հոդված 6
1. Մեկ անդամ պետության դրոշի ներքո նավարկող նավերը մյուս անդամ պետության ներքին ջրային ուղիներով տարանցիկ անցում և երկկողմ փոխադրում իրականացնելու ժամանակ կարող են օրվա ցանկացած ժամի կանգ առնել անդամ պետությունների դրոշների ներքո նավարկող նավերի մուտքի համար բաց այն նավահանգիստներում, որոնք այդ մյուս անդամ պետության կողմից նախատեսված են նավային պաշարների համալրման, մարդկանց բժշկական օգնություն ցուցաբերելու, ինչպես նաև արտակարգ հանգամանքների և այլ պատահարների հետ կապված գործողությունների կատարման համար։
Նշված կայանման ժամանակ չի թույլատրվում բեռնային գործողությունների, ուղևորների նստեցման (իջեցման), այլ առևտրային գործունեության իրականացումը՝ բացառությամբ նշանակման և ուղարկման նավահանգիստների՝ երկկողմ փոխադրումների իրականացման դեպքում:
2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված դեպքերում՝ նավի կանգառի, ինչպես նաև վթարի, տրանսպորտային պատահարի, դժբախտ դեպքի, տարերային աղետի և այլ բացառիկ դեպքերում, նավապետը կամ նրա կողմից լիազորված անձը պետք է այդ մասին տեղեկացնի ներքին ջրային ուղիների ավազանի ադմինիստրացիային կամ ներքին ջրային ուղիների տվյալ տեղամասում նավագնացությունը կարգավորող մարմնին։