Հոդված 1. Ընդհանուր դրույթներ
Հոդված 1. Ընդհանուր դրույթներ
1. Ստորև սահմանված սկզբունքներն ընդունվում են՝ չսահմանափակելով այն ներպետական օրենքները, կանոնակարգերն ու միջազգային պայմանագրերը, որոնցով ճանաչվում է պաշտոնական փաստաթղթերի մատչելիության ավելի լայն իրավունք:
2. Սույն Կոնվենցիայի նպատակներով՝
ա. i) «պետական մարմիններ» նշանակում է՝
1. կառավարություն և վարչակազմ՝ ազգային, տարածաշրջանային և տեղական մակարդակում.
2. օրենսդրական մարմիններ և դատական մարմիններ՝ այնքանով, որքանով դրանք իրականացնում են վարչական գործառույթներ՝ ազգային օրենքների համաձայն.
3. ֆիզիկական կամ իրավաբանական անձինք՝ այնքանով, որքանով դրանք իրականացնում են վարչական լիազորություններ:
ii) Յուրաքանչյուր Կողմ ստորագրման պահին կամ վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելու ժամանակ կարող է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին ուղղված հայտարարությամբ հաղորդել, որ «պետական մարմիններ» սահմանումը նաև ներառում է հետևյալներից մեկը կամ մի քանիսը.
1. օրենսդիր մարմիններ՝ դրանց այլ գործունեությանը վերաբերող հարցերով.
2. դատական մարմիններ` դրանց այլ գործունեությանը վերաբերող հարցերով.
3. ֆիզիկական կամ իրավաբանական անձինք՝ այնքանով, որքանով դրանք ազգային օրենսդրությանը համապատասխան իրականացնում են հանրային գործառույթներ կամ հանրային ֆինանսական միջոցների հետ կապված գործառնություններ.
բ. «պաշտոնական փաստաթղթեր» նշանակում է որևէ ձևով գրառված տեղեկություն, որը կազմվում կամ ստացվում և տնօրինվում է պետական մարմինների կողմից: