Անցնել բովանդակությանը

Հոդված 11. Պաշտոնական փաստաթղթերի մատչելիության հարցերով մասնագետների խումբը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 11. Պաշտոնական փաստաթղթերի մատչելիության հարցերով մասնագետների խումբը

1. Պաշտոնական փաստաթղթերի մատչելիության հարցերով մասնագետների խումբը հանդիպում է կազմակերպում տարվա ընթացքում առնվազն մեկ անգամ՝ Կողմերի կողմից սույն Կոնվենցիայի կիրարկումը դիտանցելու նպատակով, մասնավորապես՝

ա. Կողմերի նախաձեռնած միջոցառումների՝ օրենսդրության մեջ և պրակտիկայում համարժեքության վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելու համար՝ սույն Կոնվենցիայում սահմանված դրույթներին իրավական ուժի տալու նպատակով,

բ. i) սույն Կոնվենցիայի կիրառմանն առնչվող հարցերի շուրջ կարծիքներ արտահայտելու նպատակով,

ii) սույն Կոնվենցիայի արդյունավետ օգտագործումն ու կիրարկումը դյուրացնելու կամ բարելավելու մասով առաջարկություններ ներկայացնելու, այդ թվում՝ ցանկացած խնդրի մատնանշման նպատակով,

iii) տեղեկությունների փոխանակման և իրավական, քաղաքականության և տեխնոլոգիական կարևոր առաջընթացների վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելու նպատակով,

iv) սույն Կոնվենցիայում փոփոխություն կատարելու վերաբերյալ Կողմերի խորհրդակցությանն առաջարկություններ ներկայացնելու նպատակով,

v) 19-րդ հոդվածին համապատասխան՝ սույն Կոնվենցիայում փոփոխություն կատարելու հետ կապված ցանկացած առաջարկության վերաբերյալ կարծիք ձևավորելու նպատակով:

2. Մասնագետների խումբը կարող է քաղաքացիական հասարակությունից տեղեկատվության կամ կարծիքների հարցում կատարել:

3. Մասնագետների խումբը պետք է բաղկացած լինի առնվազն 10 և առավելագույնը 15 անդամից: Անդամներն ընտրվում են Կողմերի խորհրդակցության կողմից, փորձագետների ցանկից, 4 տարի ժամկետով՝ մեկ անգամ երկարաձգելու հնարավորությամբ. յուրաքանչյուր Կողմ առաջարկում է երկու փորձագետ: Նրանք ընտրվում են պաշտոնական փաստաթղթերի մատչելիության ոլորտում իրենց մասնագիտական հատկանիշներով ճանաչված, բարձր բարեվարքություն ունեցող անձանցից: Յուրաքանչյուր Կողմի առաջարկած ցանկից կարող է ընտրվել միայն մեկ անդամ:

4. Մասնագետների խմբի անդամները հանդես են գալիս անձամբ իրենց անունից, իրենց գործառույթներն իրականացնելիս անկախ են և անկողմնակալ և չեն ստանում որևէ ցուցում կառավարությունից:

5. Մասնագետների խմբի անդամների ընտրության կարգը սահմանվում է Նախարարների կոմիտեի կողմից՝ Կոնվենցիայի Կողմերի հետ խորհրդակցելու և նրանց միաձայն հավանությունն ստանալու արդյունքում, սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում։ Մասնագետների խումբն ընդունում է իր ընթացակարգային կանոնները։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։