Անցնել բովանդակությանը

Հոդված 18. Տարածքային կիրառությունը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 18. Տարածքային կիրառությունը

1. Ցանկացած պետություն կարող է ստորագրման ժամանակ կամ իր՝ վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելիս նշել այն տարածքը կամ տարածքները, որոնց նկատմամբ կիրառվում է սույն Կոնվենցիան։

2. Ցանկացած պետություն կարող է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին ավելի ուշ ուղղված հայտարարությամբ սույն Կոնվենցիայի կիրառումը տարածել այդ հայտարարության մեջ նշված ցանկացած այլ տարածքի վրա, որի միջազգային հարաբերությունների համար ինքը պատասխանատու է: Նման տարածքի համար Կոնվենցիան ուժի մեջ է մտնում այդ հայտարարությունը գլխավոր քարտուղարի ստանալու օրվանից հետո՝ եռամսյա ժամկետի ավարտին հաջորդող ամսվա առաջին օրը։

3. Նախորդ երկու պարբերությունների համաձայն արված ցանկացած հայտարարություն կարելի է գլխավոր քարտուղարին ուղղված ծանուցման միջոցով հետ վերցնել՝ այդպիսի հայտարարությունում նշված ցանկացած տարածքի մասով: Հայտարարությունը հետ վերցնելն ուժի մեջ է մտնում այդ ծանուցումը գլխավոր քարտուղարի ստանալու օրվանից հետո՝ եռամսյա ժամկետի ավարտին հաջորդող ամսվա առաջին օրը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։