Հոդված 3. Պաշտոնական փաստաթղթերի մատչելիության հնարավոր սահմանափակումները
Հոդված 3. Պաշտոնական փաստաթղթերի մատչելիության հնարավոր սահմանափակումները
1. Յուրաքանչյուր Կողմ կարող է սահմանափակել պաշտոնական փաստաթղթերի մատչելիության իրավունքը: Սահմանափակումները պետք է հստակ սահմանվեն օրենքում, լինեն անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում, ինչպես նաև լինեն համաչափ ներքոնշյալ շահերը պաշտպանելու նպատակին.
ա. ազգային անվտանգություն, պաշտպանություն և միջազգային հարաբերություններ,
բ. հանրային անվտանգություն,
գ. հանցավոր գործունեության կանխարգելում, հետաքննում և հետապնդում,
դ. կարգապահական հետաքննություններ,
ե. պետական մարմինների կողմից ստուգում, հսկողություն և վերահսկողություն,
զ. գաղտնիություն և այլ մասնավոր օրինական շահեր,
է. առևտրային և այլ տնտեսական շահեր,
ը. պետության տնտեսական, դրամավարկային և փոխարժեքի քաղաքականություն,
թ. դատավարության ընթացքում կողմերի հավասարություն և արդարադատության արդյունավետ իրականացում,
ժ. շրջակա միջավայր, կամ
ժա. որևէ հարցի քննության հետ կապված՝ պետական մարմիններում կամ դրանց միջև քննարկումներ:
Շահագրգիռ պետությունները ստորագրման պահին կամ վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելու ժամանակ կարող են Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին ուղղված հայտարարությամբ հաղորդել, որ իշխող միապետի ընտանիքի և դրա անդամների կամ պետության ղեկավարի հետ հաղորդակցությունը նույնպես դասվում է հնարավոր սահմանափակումների շարքին:
2. Պաշտոնական փաստաթղթում ներառված տեղեկության մատչելիությունը կարող է մերժվել, եթե դրա բացահայտումը վնասում է կամ կարող է վնասել 1-ին պարբերության մեջ նշված շահերը, եթե միայն բացահայտումը պայմանավորված չէ գերակա հանրային շահով:
3. Կողմերը պետք է քննարկեն այն ժամկետների սահմանման հարցը, որոնց լրանալուց հետո 1-ին պարբերության մեջ նշված սահմանափակումներն այլևս չեն կիրառվի: