Հոդված 8. Բողոքարկման ընթացակարգը
Հոդված 8. Բողոքարկման ընթացակարգը
1. Պաշտոնական փաստաթղթի համար հարցումն ուղղակի կամ անուղղակի ձևով, մասամբ կամ ամբողջությամբ մերժելու դեպքում հարցում ներկայացնողի համար պետք է հասանելի լինի դատարանում կամ օրենքով սահմանված՝ այլ անկախ և անկողմնակալ մարմնում բողոքարկման ընթացակարգ:
2. Հարցում ներկայացնողը միշտ պետք է ունենա արագացված և ոչ ծախսատար բողոքարկման ընթացակարգի հնարավորություն, որը կներառի կա՛մ պետական մարմնի կողմից վերանայում, կա՛մ 1-ին պարբերության համապատասխան իրականացվող բողոքարկում: