Հոդված 6. Պաշտոնական փաստաթղթերի մատչելիության ձևերը
Հոդված 6. Պաշտոնական փաստաթղթերի մատչելիության ձևերը
1. Այն դեպքում, երբ տրամադրվում է պաշտոնական փաստաթղթի մատչելիություն, հարցում ներկայացնողը բնօրինակը կամ պատճենն ուսումնասիրելու ընտրության կամ, իր ընտրությամբ, դրա պատճենը հնարավոր ցանկացած ձևով կամ ձևաչափով ստանալու իրավունք ունի, եթե արտահայտված նախընտրությունն անհիմն չէ:
2. Այն դեպքում, երբ պաշտոնական փաստաթղթում ներառված որոշ տեղեկատվության մասով կիրառվում է սահմանափակում, պետական մարմինը, այնուամենայնիվ, պետք է մատչելիություն տրամադրի առկա տեղեկատվության մյուս մասի համար: Տեղեկատվության ցանկացած մասի վերաբերյալ, որի նկատմամբ կիրառվել է սահմանափակում, պետք է հստակ նշվի: Այնուամենայնիվ, եթե փաստաթղթի մասնակի տարբերակն ապակողմնորոշող է կամ անիմաստ, կամ եթե փաստաթղթի մյուս մասի տրամադրումը պետական մարմնի համար ակնհայտորեն անհիմն բեռ է, ապա մատչելիությունը կարող է մերժվել:
3. Պետական մարմինը կարող է պաշտոնական փաստաթղթի մատչելիություն ապահովել՝ հարցում ներկայացնողի համար հեշտ հասանելի այլընտրանքային աղբյուրներ նշելով: