Հոդված 12. Կողմերի խորհրդակցությունը
Հոդված 12. Կողմերի խորհրդակցությունը
1. Կողմերի խորհրդակցությունը բաղկացած է յուրաքանչյուր Կողմից մեկական ներկայացուցչից:
2. Կողմերի խորհրդակցությունը հրավիրվում է՝
ա. Մասնագետների խմբի հաշվետվությունները, կարծիքները և առաջարկությունները քննարկելու,
բ. Կողմերին առաջարկություններ և հանձնարարականներ ներկայացնելու,
գ. 19-րդ հոդվածին համապատասխան՝ սույն Կոնվենցիայում փոփոխություն կատարելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու,
դ. 19-րդ հոդվածին համապատասխան՝ սույն Կոնվենցիայում փոփոխություն կատարելու վերաբերյալ ցանկացած առաջարկության մասին կարծիք ձևավորելու նպատակով:
3. Սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի կողմից հրավիրվում է Կողմերի խորհրդակցություն՝ Մասնագետների խմբի անդամներ ընտրելու նպատակով: Վերջիններս այնուհետև կհանդիպեն չորս տարին առնվազն մեկ անգամ և ցանկացած դեպքում, երբ Կողմերի մեծամասնությունը, Նախարարների կոմիտեն կամ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը կպահանջեն նիստի գումարում: Կողմերի խորհրդակցությունն ընդունում է իր ընթացակարգային կանոնները։
4. Յուրաքանչյուր հանդիպումից հետո Կողմերի խորհրդակցությունը Նախարարների կոմիտեին ներկայացնում է գործունեության վերաբերյալ հաշվետվություն: