Անցնել բովանդակությանը

Հոդված 14. Հաշվետվություն ներկայացնելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 14. Հաշվետվություն ներկայացնելը

1. Պայմանավորվող կողմի մասով սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, վերջինս Մասնագետների խմբին փոխանցում է հաշվետվություն, որը ներառում է սույն Կոնվենցիայի դրույթներն ուժի մեջ դնելու նպատակով ձեռնարկված օրենսդրական և այլ միջոցառումների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն:

2. Այնուհետև յուրաքանչյուր Կողմ Կողմերի խորհրդակցության յուրաքանչյուր հանդիպումից առաջ Մասնագետների խմբին է փոխանցում 1-ին պարբերության մեջ նշված տեղեկատվության թարմացված տարբերակը:

3. Յուրաքանչյուր Կողմ Մասնագետների խմբին փոխանցում է նաև ցանկացած տեղեկատվություն, որը նա պահանջում է՝ իր առջև դրված խնդիրները կատարելու նպատակով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։