Հոդված 16. Ստորագրումը և Կոնվենցիայի ուժի մեջ մտնելը
Հոդված 16. Ստորագրումը և Կոնվենցիայի ուժի մեջ մտնելը
1. Սույն Կոնվենցիան բաց է Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների ստորագրման համար։
2. Սույն Կոնվենցիան ենթակա է վավերացման, ընդունման կամ հաստատման։ Վավերացման, ընդունման կամ հաստատման մասին փաստաթուղթն ի պահ է հանձնվում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին։
3. Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում Եվրոպայի խորհրդի տասը անդամ պետության, 2-րդ պարբերության դրույթներին համապատասխան, Կոնվենցիայով պարտավորված լինելու մասին համաձայնություն հայտնելու օրվանից հետո՝ եռամսյա ժամկետի ավարտին հաջորդող ամսվա առաջին օրը:
4. Կոնվենցիայի որևէ Ստորագրող պետության համար, որը հետագայում հայտնում է դրանով պարտավորված լինելու մասին իր համաձայնությունը, Կոնվենցիան ուժի մեջ է մտնում Կոնվենցիայով պարտավորված լինելու մասին համաձայնություն հայտնելու օրվանից հետո՝ եռամսյա ժամկետի ավարտին հաջորդող ամսվա առաջին օրը, 2-րդ պարբերության դրույթներին համապատասխան: