Հոդված 17. Կոնվենցիային միանալը
Հոդված 17. Կոնվենցիային միանալը
1. Սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց հետո Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն սույն Կոնվենցիայի Կողմերի հետ քննարկելուց և նրանց միաձայն համաձայնությունն ստանալուց հետո կարող է հրավիրել Եվրոպայի խորհրդի անդամ չհանդիսացող ցանկացած պետության կամ միջազգային կազմակերպության՝ միանալու սույն Կոնվենցիային: Որոշումն ընդունվում է Եվրոպայի խորհրդի կանոնադրության 20(դ) հոդվածով նախատեսված մեծամասնությամբ և Նախարարների կոմիտեի աշխատանքներին մասնակցելու իրավունք ունեցող՝ Կողմերի ներկայացուցիչների միաձայն քվեով:
2. Վերը նշված 1-ին պարբերության համաձայն՝ Կոնվենցիային միացող ցանկացած պետության կամ միջազգային կազմակերպության համար Կոնվենցիան ուժի մեջ է մտնում միանալու մասին փաստաթուղթը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին ի պահ հանձնելու օրվանից հետո՝ եռամսյա ժամկետի ավարտին հաջորդող ամսվա առաջին օրը։