Անցնել բովանդակությանը

Հոդված 19. Կոնվենցիայում արվող փոփոխությունները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 19. Կոնվենցիայում արվող փոփոխությունները

1. Սույն Կոնվենցիայում փոփոխություն կատարելու վերաբերյալ առաջարկ կարող է անել որևէ Կողմ, Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն, Մասնագետների խումբը կամ Կողմերի խորհրդակցությունը:

2. Փոփոխություն կատարելու վերաբերյալ ցանկացած առաջարկություն Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի կողմից ուղարկվում է Կողմերին:

3. Ցանկացած փոփոխություն պետք է հաղորդվի Կողմերի խորհրդակցությանը, որը Մասնագետների խմբի հետ խորհրդակցելուց հետո Նախարարների կոմիտեին է ներկայացնում առաջարկված փոփոխության վերաբերյալ իր կարծիքը:

4. Նախարարների կոմիտեն քննարկում է առաջարկված փոփոխությունը և Կողմերի խորհրդակցության կողմից ներկայացված ցանկացած կարծիք և կարող է հաստատել փոփոխությունը։

5. Նախարարների կոմիտեի կողմից 4-րդ պարբերության համաձայն հաստատված փոփոխության ցանկացած տեքստ ուղարկվում է Կողմերին՝ ընդունելու համար։

6. 4-րդ պարբերության համաձայն հաստատված ցանկացած փոփոխություն ուժի մեջ է մտնում գլխավոր քարտուղարին բոլոր Կողմերի կողմից այդ փոփոխություններն ընդունվելու մասին հայտնելու օրվանից մեկամսյա ժամկետին հաջորդող ամսվա առաջին օրը։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։