Անցնել բովանդակությանը

Հոդված 22. Ծանուցում

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 22. Ծանուցում

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին և ցանկացած պետության և միջազգային կազմակերպության, որոնք միացել կամ հրավիրվել են՝ միանալու սույն Կոնվենցիային, ծանուցում է՝

ա. սույն Կոնվենցիան ստորագրելու ցանկացած դեպքի,

բ. վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին որևէ փաստաթուղթ ի պահ հանձնելու,

գ. 16-րդ և 17-րդ հոդվածներին համապատասխան` սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելու ցանկացած ամսաթվի,

դ. 1.2-րդ, 3.1-ին և 18-րդ հոդվածների համաձայն կատարված ցանկացած հայտարարության,

ե. սույն Կոնվենցիային առնչվող ցանկացած այլ գործողության, ծանուցման կամ հաղորդման մասին:

Ի հաստատումն որի՝ ներքոստորագրյալները, պատշաճ կերպով լիազորված լինելով, ստորագրեցին սույն Կոնվենցիան։

Կատարված է Թրոմսոյում 2009 թվականի հունիսի 18-ին, երկու հավասարազոր՝ անգլերեն և ֆրանսերեն տեքստերով, մեկ օրինակով, որն ի պահ է հանձնվում Եվրոպայի խորհրդի արխիվին: Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը հաստատված պատճենները փոխանցում է Եվրոպայի խորհրդի յուրաքանչյուր անդամ պետության և սույն Կոնվենցիային միանալու հրավեր ստացած ցանկացած պետության կամ միջազգային կազմակերպության:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։