Անցնել բովանդակությանը

Հոդված 5. Պաշտոնական փաստաթղթերի մատչելիության համար ներկայացված հարցմանն ընթացք տալը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5. Պաշտոնական փաստաթղթերի մատչելիության համար ներկայացված հարցմանն ընթացք տալը

1. Պետական մարմինը հնարավորության ողջամիտ սահմաններում հարցում ներկայացնողին օգնում է պարզել այն պաշտոնական փաստաթուղթը, որի համար հարցում է ներկայացվել:

2. Պաշտոնական փաստաթղթի մատչելիության համար ներկայացվող հարցմանն արձագանքում է այն պետական մարմինը, որը տնօրինում է փաստաթուղթը: Եթե պետական մարմնի տնօրինության ներքո չի գտնվում այն փաստաթուղթը, որի համար հարցում է ներկայացվել, կամ նա չունի տվյալ հարցմանն ընթացք տալու լիազորություն, ապա, եթե հնարավոր է, դիմում կամ հարցում ներկայացնողին ուղարկում են իրավասու պետական մարմին:

3. Պաշտոնական փաստաթղթերի մատչելիության համար հարցումները դիտարկվում են հավասար հիմունքներով:

4. Պաշտոնական փաստաթղթի մատչելիության համար հարցումը դիտարկվում է անմիջապես: Որոշումը կայացվում, հաղորդվում և կատարվում է հնարավորինս արագ կամ նախապես սահմանված ողջամիտ ժամկետում:

5. Պաշտոնական փաստաթղթի մատչելիության համար հարցումը կարող է մերժվել, եթե՝

i) չնայած պետական մարմնի օժանդակությանը՝ հարցումը չափազանց անորոշ է մնում, որ հնարավոր լինի պարզել, թե ո՛ր պաշտոնական փաստաթուղթն է անհրաժեշտ.

ii) հարցումն ակնհայտորեն անհիմն է:

6. Պետական մարմինը պաշտոնական փաստաթղթի մատչելիությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելիս ներկայացնում է մերժման հիմքերը: Հարցում ներկայացնողն իրավունք ունի տվյալ պետական մարմնից ստանալու հարցումը մերժելու գրավոր հիմնավորումը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։